Ճամփորդություն · Մաթեմատիկա · Մայրենի · Uncategorized

Ճամփորդություն դեպի (Երևանի) Հովհաննես Թումանյանի թանգարան

Ապրիլի 6-ին մենք գնացինք Հովհաննես Թումանյանի թանգարան։ Թանգարան մտնելիս մենք հաշվեցինք աստիճաները որոնք 54 հատ էին։ Ես շատ եմ սիրել Հովհաննես Թումանյանին և իր բանաստեղծությունները, հեքիաթները, բալադները և քառյակները։
Ճամփորդության ընթացքում ընկերներիս հետ վարեցի հարցրազրյույց ՝
Հովհաննես Թումանյանի թանգարանի ճամփորդության վերաբերյալ հարցազրույց։
Թանգարանի աշխատակիցները մեզ հերթով պատմեցին այդտեղ պահվող իրերի մասին: Մենք իմացանք, որ այս թանգարանում գտնվում է Թումանյանի Թիֆլիսի տան նմուշը։ Հետագայում Թումանյանի ընտանիքի, դուստրերի շնորհիվ բանաստեղծի Թիֆլիսյան բնակարանի գույքը, անձնական գրադարանը և այլ իրեր տեղափոխվել են թանգարան: Այդպիսով թանգարանը ամբողջությամբ նմանվել է նրա տանը: Մենք նաև հնարավորություն ունեցանք տեսնել Հովհաննես թումանյանի հոլոգրաֆիկ պատկերը, որը նման էր իրականի։ Ես շատ ուրախացա, որ տեսա նա այդ ժամանակ թերթ է կարդում, քայլում և բարևում մեզ։ Նա ունեցել է 10 հազար գիրք: Թանգարանում պահվում է նրա 8000 գիրքը: Նա չի սիրել գիրք նվիրել, որովհետև նրա գրքերը ետ չեն վերադարձրել: Այդպես անհետացել են նրա 2000 գիրքը: Նույնիսկ աշխատասենյակում պատին գրած է եղել՝ « Խնդրում եմ չծխել և գիրք չխնդրել»: Անգամ պահարանն է է ծածկել, որ գրքերը չերևան:

Հետո տեսանք Թումանյանենց ճաշասենյակը: Սեղան, աթոռներ, որոնց մեջ մեկը տարբերվում էր: Դա Թումանյանի աթոռն էր և խնջույքների ժամանակ նա այդ աթոռը զիջում էր միայն իր ամենամտերիմ ընկերոջը՝ Ղազարոս Աղայանին, ուրիշ ոչ ոքի: Խնջույքներ նրա տանը շատ հաճախ են եղել և մենք իմացանք, որ այդ խնջույքների ժամանակ նա իր երեխաներին հրավիրել է նստելու ու լսելու իրենց քննարկումները:


Մենք թանգարանում տեսանք նաև Թումանյանի 10 երեխաների նկարները։ Նա ուներ 4 տղա և 6 աղջիկ։ Տղաների անուները ՝ Արեգ, Արտավազդ, Համլիկ, Մուշեղ։ Աղջիկների անուները ՝ Աշխեն, Արփիկ, Թամար, Սեդա, Անուշ, Նվարդ։

Նախագծի շրջանակներում ուսումնասիրել ենք Հ. Թումանյանի կյանքն ու ստեղծագործությունները: Կազմել ու լուծել են մաթեմատիկական խաչբառ, որի ծածկագիրը կամ պատասխանը Հ. Թումանյանի որևէ հեքիաթի վերնագիրն էր: Կազմել ու լուծել են նաև Հ. Թումանյանի հեքիաթների հիման վրա կազմված խնդիրներ:

Խաչբառ և Թումանյանական խնդիրներ

Նախագծի շրջանակներում դիտեցինք նաև նրա կյանքն ու գործունեությունը նկարագրող ֆիլմ։

Թանգարանային շրջայցից տպավորված իրականացրեցինք քաղաքային ընթերցումներ։ Ընթերցեցին Հ․ Թումանյանի ստեղածագործություններն ու քառյակները։
Ինձ ճամփորդությունը շատ դուր եկավ։

Թողնել մեկնաբանություն